ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Էրդողանն Իսրայելը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ
15:00, 19.05.2018 | mamul.am
11920 | 1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Գազայի հատվածի սահմանին պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի կողմից հրեաների հետապնդման հետ, հաղորդում է The Times of Israel-ը:

«Որևէ տարբերություն չկա 75 տարի առաջ Եվրոպայում հրեական ազգի դեմ վայրագությունների և Գազայում մեր եղբայրների դեմ դաժանությունների միջև»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում իսլամական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր գերմանական կոնցլագերներում արյունալի խոշտանգումների էին ենթարկվում, այժմ նացիստական մեթոդներ են կիրառում Գազայի պաղեստինյան բնակչության դեմ:

«Ասեմ բաց և հստակ՝ այն, ինչ անում է Իսրայելը, հանցագործություն է, դաժանություն և պետական ահաբեկչություն»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների հարցերով Խորհուրդը մտադիր է հետաքննել Պաղեստինի դեմ Իսրայելի ռազմական հանցագործությունները:

Հիշեցնենք, որ օրերս Գազայի հատվածի սահմանին բախումներ էին տեղի ունեցել պաղեստինցիների և Իսրայելի բանակի միջև, տասնյակից ավելի պաղեստինցիների էին զոհվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր