ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Հադրութում կազմակերպվել է «Տատիս սնդուկը» խորագրով ցուցահանդես
21:10, 19.05.2018 | mamul.am
5663 | 1

Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ շրջկենտրոնում կազմակերպվել է «Տատիս սնդուկը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան: Ցուցահանդեսին ներկայացված է ձեռագործ աշխատանքներ, հայկական կարպետներ, ազգային նախշերով գորգեր, ասեղնագործ աշխատանքներ, խեցեղեն և մետաղյա իրեր, հին հրատարակության գրքեր: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն ասել է, որ ցուցահանդեսին մասնակցում են շրջանի բոլոր համայնքները: Նա նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է գնահատել և վերարժևորել ազգային մշակույթն ու արժեքները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր