ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Շիրակ»-ի երկրպագուները նամակ են հղել «Ալաշկերտ»-ի նախագահին
14:35, 20.05.2018 | mamul.am
5974 | 2

«Շիրակ»-ի երկրպագուները համացանցում նամակ են տարածում՝ ուղղված «Ալաշկերտ»-ի նախագահ Բագրատ Նավոյանին։ Հիշեցնենք, որ «Շիրակ»-ին 12 միավորից զրկելուց հետո «Ալաշկերտ»-ը կհռչակվի Հայաստանի չեմպիոն։

«Ոչ բաց, ոչ փակ, ուղղակի նամակ «Ալաշկերտ» ՖԱ-ի նախագահին

«Ալաշկերտ» ՖԱ-ի հարգելի պարոն նախագահ: Ենթադրում եմ, որ Դուք պատրաստվում եք տոնել Ձեր ակումբի բարեգործական նվիրատվություն-չեմպիոնությունը: Ենթադրում եմ, որ հետո, վերցնելով իրական չեմպիոնի համար նախատեսված ոսկե մեդալները, գնալու եք մի ռեստորանում Ձեր նվեր-չեմպիոնությունը նշելու: Հարգելիս, իրական չեմպիոնին զրկելով տիտղոսից, ո՛չ «Ալաշկերտ»-ն է դառնալու Միլանի «Ինտեր», ո՛չ էլ առավել ևս Դուք՝ Մասսիմո Մորատի:
Ի դեպ, ես բնավ չէի խոսում Ձեր ֆուտբոլային հավակնությունների մասին, ես ուղղակի ուզում էի նշել, որ ինչպես «Յուվենթուս»-ի գողացված չեմպիոնությունները վերադարձվեցին, այդպես էլ «Շիրակին»-ն է վերադառնալու, դրա համար երեկոյան շատ ճոխ քեֆ չանեք, քանի-որ ջրի բերածը ջուրն էլ մի օր տանելու է:
Ձեր այս քայլով Դուք ոչ մի վնաս չեք հասցնելու ո՛չ 1958 թվականի ծնունդ «Շիրակ»-ին, ո՛չ Գյումրի քաղաքին, ո՛չ գյումրեցի տասնյակ հազարավոր երկրպագուներին (հասկանում եմ, վերջին թիվը ամբողջ կյանքում միայն 47-48 սեփական երկրպագու ունեցող ակումբի նախագահի համար գերշոկային է), ո՛չ էլ հայկական ֆուտբոլին, քանի որ «Շիրակ»-ն ուղղակի հավեսի համար ստեղծված ակումբ չէ:
«Շիրակ»-ը սիմվոլ է, մի ամբողջ մարզի սպորտային գենետիկայի կրող, որի պատմությունը ու վաստակը հայկական ֆուտբոլում շատ ավելի երկար է, քան տասնյակ թիթեռի կյանք ունեցած ֆուտբոլային ակումբների կենսագրությունը:
«Շիրակ»-ը լինելու է ՄԻՇՏ, իսկ «Ալաշկերտ»-ը դադարելու է գոյություն ունենալ հենց այն պահից երբ ավարտվեցին Ձեր փողերը, կամ փախավ հավեսը, ինչպես անհետացան «Ուլիս»-ը, «Կիլիկիա»-ն, «Դվին»-ը, «Կոտայք»-ը, «Վանաձոր»-ը, «Երևան»-ը, «Արարատ-Ցեմենտ»-ը, «Միկա»-ն, «Դինամո»-ն, «Իմպուլս»-ը և այլն...

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ արծաթե մեդալներ նվաճելու համար, որը արտացոլում է Ձեր և Ձեր ակումբի այս մրցաշրջանի իրական պատկերը և ի սրտե ափսոսում եմ այն ոսկին, որը երբեք Ձերը չի լինելու:

«Շիրակ»-ի տասնյակ հազարավոր երկրպագուներից մեկը, ում անունն է՝ ...»։

Երկրպագուները տարածում են այս բովանդակությամբ նամակը՝ վերջում ավելացնելով իրենց անունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր