ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գյումրեցի Սաթենիկ Գևորգյանն անցել է երգի միջազգային մրցույթի վերջին փուլ
01:20, 21.05.2018 | mamul.am
20540 | 1

Ռուսական «Դու սուպեր ես» հեռուստաշոուի երկրորդ սեզոնի մասնակից Սաթենիկ Գևորգյանը ելույթ է ունեցել երկրորդ կիսաեզրափակչում՝ կատարելով My heart will go on երգը: Ժյուրիի բոլոր անդամները սեղմել են կանաչ կոճակը և հիացական խոսքեր ասել պատանի հայուհու հասցեին: Չնայած կանաչ լույսին՝ ժյուրիի անդամներն ընտրության վերջին փուլում չեն ընտրել Սաթենիկ Գևորգյանին, ինչն արել է հաղորդման հաղորդավար Վադիմ Տակմենյովը:

Մրցույթում հաղթողի անունը կորոշվի հանդիսատեսների կարճ հաղորդագրությունների արդյունքում:

Սաթենիկ Գևորգյանը Գյումրիից է։ Մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։

Նախագծին մասնակցում էին 8-18 տարեկան 82 երեխա 13 երկրից։ Մասնակիցները Մոսկվա են մեկնել Ռուսաստանի տարբեր անկյուններից, ԱՊՀ և Բալթյան երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից, ինչպես նաև Գերմանիայից և Սիրիայից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր