ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Վթար Գեղարքունիքում, կան վիրավորներ
19:50, 20.05.2018 | mamul.am
7777 | 1

Գեղարքունիքի մարզում, մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում 22-ամյա Պետրոս Մ.-ն Երևան-Իջեւան ավտոճանապարհի 60-րդ կմ հատվածում իր վարած Opel մակնիշի 06 ՕԼ 216 համարանիշի ավտոմեքենայով դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդ Պետրոս Մ.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 24-ամյա Վերոնիկա Մ.-ն եւ Մարիաննա Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր