ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Լարված իրավիճակ Դավիթաշենի կամրջի վրա. երիտասարդ աղջիկն անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել (լրացված)
19:55, 20.05.2018 | mamul.am
41418 | 3

Այս պահին արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի Դավիթաշենի կամրջի մոտ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երիտասարդ աղջիկն անցել է կամրջի տակ՝ հետիոտնի համար նախատեսված վայրի վտանգավոր եզրագիծը, և սպառնում է, որ ինքնասպան է լինելու: Նրա հետ այս պահին բանակցում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողներն ու Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը: Թե ինչու է աղջիկը փորձում դիմել նման ծայրահեղ քայլի, այս պահին իրավապահերին այնքան էլ չի հետաքրքրում, քանի որ նրանց թիվ մեկ խնդիրն է համոզել, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ միջոցին:

Պարզվել է, որ քաղաքացին (մոտ 20 տ) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր