Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական հարսանիքն արժեցել է 43 միլիոն դոլար, հաղորդում է BriedBook-ը: Ենթադրվում է, որ գումարի մեծ մասը՝ 40 միլիոն դոլար, ծախսվել է անվտանգության համար: Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ հարսանիքի կազմակերպչական ծառայություններն արժեցել են մոտ 150 հազար դոլար, երաժիշտների ծառայությունները՝ 400 հազար դոլար, ծաղիկների դիզայներների աշխատանքը՝ 150 հազար դոլար, լուսանկարիչների և օպերատորների աշխատանքը՝ 23 հազար դոլար: Լրագրողները հաշվարկել են նաև, որ հյուրասիրության վրա ծախսվել է 385 հազար դոլար, առանձին հաշվարկվել է նաև հարսանեկան տորթի գինը՝ 65 հազար դոլար: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը՝ Ralph & Russo-ի դիզայներներից, արժեցել է 135 հազար դոլար: |