ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին
17:35, 21.05.2018 | mamul.am
3943 | 1

Բեռլինաբնակ տենոր և երգահան Մասիս Առաքելեանը սույն թվականի հունիսի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կներկայանա մենահամերգով, որը նվիրում է Էրեբունի-Երևանի 2800-ամյա տարեդարձին։ Նա կներեկայացնի Կոմիտասի, Ռոբերտ Շումանի և իր հեղինակային ստեղծագործություններից:

Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին

Կոմպոզիտոր Մասիս Առաքելեանը համերգներով հանդես է գալիս աշխարհի ամենատարբեր երկրներում: Երգահանը մշակում է հին և ժամանակակիցհայկական լիրիկական ստեղծագործություններ՝ դասական երգեցողությամբ նոր հնչողություն տալով նրանց։

Արվեստագետի առավել սիրված և հայտնի ծրագրերից «Կռունկ»-ը երաժշտական մի ճամփորդություն է, որտեղ հարյուրավոր տարիներ արևելքի և արևմուտքի մշակույթներնիրենց ճոխությամբ ու շնորհով հարստացնում են միմյանց։

Նա կազմել և ներկայացնում է իր սեփական պոեզիան, կոմպոզիցիաներն ու նոր գեղարվեստական մշակումները վերջին երեք հարյուր տարվա հայկական երգարվեստից։

Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին

Մասիս Առաքելեանը ծնվել է Սպահանում (Իրան)՝ հայկական ընտանիքում։ Նա տասնմեկ տարեկանում սկսել է իր եկեղեցական երգեցողության կրթությունը հայ դիրիժոր Մովսես Փանոսեանի մոտ՝ որպես մենակատար։ Տասներեք տարեկանում արդեն Իրանի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված երիտասարդական թատերական մրցույթումստացել է առաջին մրցանակը։ Մասնագիտական կրթություն է ստացել նաև Գերմանիայում՝ որպես դասական տենոր և կոմպոզիտոր։ Ապրում և ստեղծագործում է Բեռլինում։

Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր