ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Վրաստանը պատրաստ է պայմանավորվել Ռուսաստանի հետ դեպի Հայաստան առևտրային միջանցքների հարցով». Աբաշիձե
11:20, 21.05.2018 | mamul.am
16447 | 0

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով՝ Վրաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է պայմանավորվել Ռուսաստանի հետ՝ կապված Աբխազիայի և Հարավային Օսիայի միջով դեպի Հայաստան առևտրային միջանցքների գործարկման հետ:

«2018թ. մայիսի 24-ին Պրահայում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ կայանալիք հանդիպման ընթացքում մենք «Ապրանքների առևտրի մոնիթորինգի և մաքսային վարչարարության մեխանիզմների մասին» համաձայնագրի իրականացման հարցով հատուկ աշխատանքային խումբ կձևավորենք»,- ասել է Աբաշիձեն «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում:

Նշենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև 2011թ. կնքված համաձայնագիրը ենթադրում է Ռուսաստանից Աբխազայի, Հարավային Օսիայի և Վրաստանի միջով դեպի Հայաստան առևտրային միջանցքների բացում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր