Մայիսի 18-ից 20-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվել է սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է 26 պետության ավելի քան 300 մարզիկ: Հայաստանը ներկայացնող սամբիստները նվաճել են 6 մեդալ՝ 1 ոսկե և 5 բրոնզե։ Մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը 4-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Մարզական սամբոյի 74 կգ քաշային կարգում վանաձորցի Արսեն Ղազարյանը նվաճել է բրոնզե մեդալ։ |