ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ըմբշամարտ. Հովհաննիսյանը՝ պատանիների Եվրոպայի չեմպիոն, Կարապետյանը, Խաչատրյանը և Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիրներ
13:20, 21.05.2018 | mamul.am
5759 | 0

Սկոպյեում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին նաև հայ ըմբիշները: 60 կգ քաշային կարգում հանդես եկող Սահակ Հովհաննիսյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ըմբիշը անցկացրել է 5 գոտեմարտ: Մինչև կիսաեզրափակիչ նա ուժեղ է եղել ուկրաինացի, սլովակ և թուրք ըմբիշներից, կիսաեզրափակչում 4։1 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին: Եզրափակչում էլ Հովհաննիսյանը 5:3 հաշվով առավելության է հասել վրացի Գեորգի Չխիկվաձեինկատմամբ:

Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են նվաճել 48 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 51 կգ քաշային Ռոբերտ Կարապետյանը և 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը:

80 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Խաչատրյանը ևս գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 4:6 հաշվով պարտվել է նորվեգացի Էքսաուս Մուկուբուին:

45 կգ քաշային կարգում էլ հաղոթ է դարձել Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը: Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին 4 հաղթական գոտեմարտից հետո, եզրափակչում 3:3 հաշվով առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Գուրբան Գուրբանովի նկատմամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր