ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ցանկանում եմ որդիս գերազանցի իմ նվաճումները». Արմեն Նազարյան
16:30, 21.05.2018 | mamul.am
5997 | 1

Սկոպյեում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել է նաև օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին՝ 16-ամյա Էդմոնդ Նազարյանը։ Նա հանդես է եկել Բուլղարիայի դրոշի ներքո։ 45 կգ քաշային կարգում 4 հաղթական գոտեմարտից հետո, եզրափակչում 3:3 հաշվով առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Գուրբան Գուրբանովի նկատմամբ և հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Հաղթանակից հետո Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է մարզչի հետ հարցազրույցը։

«Սրանից մեծ երջանկություն էլ ինչը կարող է լինել։ Ես օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն եմ և ցանկանում եմ, որ որդիս՝ Էդմոնդը, օլիմպիական չեմպիոնի տիտղոս նվաճի Բուլղարիայի համար և գերազանցի իմ նվաճումները։ Մենք պետք է վերածնենք ըմբշամարտը Բուլղարիայում։ Ես ուզում եմ ոչ միայն որդիս, այլև ուրիշ երեխաներ ոսկե մեդալներ նվաճեն խոշոր մրցաշարերին»,- նշել է Նազարյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր