ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնին ներկայացվել են 120-ից ավելի պարային կատարումներ
19:15, 23.05.2018 | mamul.am
4906 | 1

«Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփեց արդյունքները: Պարի հանրապետական մրցույթ-փառատոնին այս անգամ ներկայացվել էին 120-ից ավելի պարային կատարումներ՝ մենապարեր, զուգապարեր, խմբակային ելույթներ տարբեր պարային ոճերում և տարիքային խմբերում: Իրադարձությունը կազմակերպել ու իրականացրել էր «Մինորա» մշակութային կենտրոնը:

Այս անգամ ևս մրցութային ժյուրիի կազմում էին ոլորտի պրոֆեսիոնալները: Ժողովրդական պարերի բաժնի ժյուրիի անդամներն էին «Վիկտորիա» պարարվեստի դպրոց-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Մարինա Յուդաևան, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, «Բելլա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Բաբայանը, իսկ ժյուրիի նախագահն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարային ամբիոնի դոցենտ Գագիկ Կարապետյանը: Ժամանակակից պարերի բաժնի ժյուրիի կազմում էին «Կրակներ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Գևորգ Գևորգյանը, FSC պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Լիա Հովակիմյանը, իսկ ժյուրիի նախագահն էր Insight պարային ստուդիայի ղեկավար և բալետմայստեր Ռուզաննա Արազյանը:

«Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնին ներկայացվել են 120-ից ավելի պարային կատարումներ

Մրցույթն անցկացվում է տարին երեք անգամ, իրարից անկախ փուլերով, արդյունքներն ամփոփվում և մրցանակային տեղերը հայտարարվում են տվյալ օրը:

Մրցույթն անցկացվում է երկու բաժնով` ժողովրդական պարերի բաժին և ժամանակակից պարերի բաժին: Տարեվերջին տեղի է ունենում մրցանակաբաշխության արարողություն, որին մասնակցում են այն պարային համույթները, որոնք տարվա ընթացքում մասնակցել են մրցութային որևէ փուլին` անկախ այն փաստից զբաղեցրել են որևէ մրցանակային տեղ, թե ոչ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր