ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Գեղարքունիքի մարզի օրինակով փորձեմ խոսել հայաստանյան մնացած մարզերի մասին». Կարեն Հովհաննիսյան
18:45, 23.05.2018 | mamul.am
6302 | 1

Գեղարքունիքի մարզը քանի որ իմ հայրենի մարզն է ու տեղյակ եմ բոլոր տեսակի ներքին իրադարձություններից, դրա համար Գեղարքունիքի մարզի օրինակով փորձեմ խոսել հայաստանյան մնացած մարզերի մասին:
Մարզերում աշխատանք գնտելը շատ դժվար է, առվել ևս պետական աշխատանք: Քանի որ այստեղ կուսակցական հայրիկն իր աշխատատեղը փոխանցել է կուսակցական որդուն, հորեղբայրը՝ եղբոր որդուն, կուսակցապետի կամ երկրորդ - երրորդ դեմքի հորդորով մարզի խնդիրներին անծանոթ մեկին են գործուղել մարզ, որպես լսող ականջ: Մարզերում ոչ թե հանուն ժողովրդի բարօրության համար խնդիր են դնում իրենց առջև և փորձում լուծել այդ խնդիրը, այլ խնդիր են դնում նոր լողափեր, գազալացակայանների տարածքներ, բենզալցակայանների տարածքներ, հանգստյան գոտիների տարածքենր, դեռ հատ ու կենտ մնացած պետական շենք և շինություններ ձեռք բերել, սեփականացնել: Մարզերում աշխատում են, որ ցույց տան, թե իրենք աշխատում են: Ինձանից թող չնեղանա և ոչ մեկը, ես երբեք որևէ պաշտոնի հավակնություն չեմ ունեցել, եթե նման բան ուզենայի, հիմա վաղուց ունեի: Ես բարձրաձայնում եմ ցավոտ հարցը, որի մասին լռում են մարզերի բնակիչները, քանի որ մարզպետը, քաղաքապետը, գյուղապետը, պոլիկլինիկայի տնօրենը և այլն մեկի քավորնա, միյուսի սանիկնա, մեկի հոպարն ա, հորքուրն ա, քեռին ա ու էտպես շարունակ:
Գեղարքունիքի մարզի տարածքում է գտնվում Սևանա լիճը, որ մարզին տալիս է միայն ու միայն առավելություն մնացած մարզերի նկատմամբ: Այստեղ լողափերի, հանգստյան գոտիների, ձկնարտարդության, խեցգետինի արտադրության և այլ շատ ու շատ առավելություններով գումարներ են մուտք լինում տեղական բյուջեներ, կամ ընդհանրապես մուտք չեն լինում, քանի որ «վերևներից» այդպես է ասված: Այստեղ մեծ պոտենցիալ կա մարզը դարձնելու ամենահարուստն ու աշխատատեղիներով առաջատարը հանրապետությունում (բոլոր մարզերում էլ հնարավոր է, պարզապես ցանկություն ու աշխատելու ձիրք պետք է ունենալ) ... Սրանք ես ասում եմ, ու կարող եմ հիմնավորել փաստարկներով՝ լինելով մարզի բնակիչ և քաջածանոթ լինելով մարզի ամեն մի նրբությանը...

Ու թող այս գրառումս դիտարկվի որպես բաց նամակ ՀՀ կառավարությանը, որպեսզի մարզերում օր առաջ իրականացնեն բաղձալի հեղափոխությունը իր դրական արդյունքներով... Թերևս այսքանն, իսկ մնացածի մասին արդեն նոր եկող ու չաշխատելու փորձ անողի դեպքում կխոսեմ...

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր