ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Ամեն ինչ մեզնից է կախված»․ Ռոման Բերեզովսկի
23:30, 23.05.2018 | mamul.am
4030 | 0

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց, որից հետո դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին պատասխանեց լրագրողների հարցերին։ Խոսելով Վարդան Մինասյանի հետ համագործակցության մասին՝ Բերեզովսկին նշեց։

«Մենք շուտվանից ենք իրար ճանաչում, կարելի է ասել՝ երեխա ժամանակից։ Նա պրոֆեսիոնալ մարզիչ է։ Կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի առաջանա։ Վարդանն արդեն ցուցադրել է իր բարձր կարգը։ Կարծում եմ՝ նույնպես կշարունակի։ Ինձ թվում է՝ լավ կաշխատենք, արդյունքեր կգրանցենք»,- Բերեզովսկու խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Խոսելով առաջիկա հանդիպումների մասին՝ Բերեզովսկին նշեց․ «Ամեն ինչ մեզնից է կախված՝ ֆուտբոլիստներից և մարզիչներից։ Մենք լիահույս ենք։ Դեռ ծանոթանում եմ հրավիրված դարպասապահների հետ։ Վերջին շրջանում քիչ մարզումներ ենք անցկացրել, քանի որ առաջնություններն ընթացքի մեջ էին։ Նրանց ֆունկցիոնալ վիճակն իջել է։ Դա մեծ հարց չէ։ Իսկ մնացածը մոտ օրերս կկազմակերպենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր