ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Հայաստանը ձգտում է կրկին դառնալ Սիլիկոնային հովիտ. Forbes
17:20, 25.05.2018 | mamul.am
10804 | 0

Forbes ամսագիրը ներկայացրել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

«Մաթեմատիկայում, գիտությունում և ինժեներիայում ոչ թանկ կադրերը Հայաստան բերեցին աշխարհի խոշոր IT-ընկերությունները, որոնք լիարժեք գիտահետազոտական կենտրոններ բացեցին, դրանց թվում՝ Intel, D-Link, Microsoft, ABBYY և այլն»,- գրում է ամսագիրը:

Ամսագիրը նշում է, որ նոր IT-ծրագրերն իրականացվում են հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչների աջակցությամբ:

«Ռուբեն Վարդանյանը գործընկերների հետ ստեղծեց FAST (Foundation for Armenian Science and Technology) տեխնոլոգիական հիմնադրամն ու մտադիր է ենթակառուցվածքներ ստեղծել գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար»,- նշում է Forbes-ը:

Forbes-ի ռուսական ծառայությունը եզրափակում է, որ Հայաստանն ունի բոլոր նախադրյալները կրկին Սիլիկոնային հովիտ դառնալու համար. այն Սիլիկոնային հովիտ էր համարվում Խորհրդային միության տարիներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր