ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Գործ տվող պատգամավոր Գագիկ Մելիքյանի գազալիցքավորման կայանը հարկեր չի վճարում». տավուշցիներն ահազանգում են
01:55, 26.05.2018 | mamul.am
56649 | 1

Մի խումբ տավուշցիներ դիմել են MAMUL.am-ին՝ տեղեկացնելով, որ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանին պատկանող գազալցակայանը հարկեր չի վճարում: Մեզ ուղղված նամակում մասնավորապես ասվում է հետևյալը. «ՀՀԿ խառնակիչ, ստաժավոր «գործ տվող» պատգամավոր, շատ հաճախ էլ տավուշցու անունից հանդես եկող Գագիկ Մելիքյան մերժվածին պատկանող գազի լիցքավորման կայանը տարիներ շարունակ խուսափել է հարկեր վճարելուց պարզ պատճառով. նախ՝
նրա խնամին Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանն է, ով բոլորովին վերջերս դարձյալ հաջողեցրեց Բերդի քաղաքապետի աթոռն, իսկ տնտեսական ապավենը՝ հանրահայտ Ֆլեշի Բարսեղն է, ում անունն այսուայնտեղ շահարկելով՝ Գագիկը փորձում է սեփական գործերն առաջ տանել: Ահա թե ինչ բան է խառնակչությամբ զբաղվելն ու սադրանքներ հյուսելը. արդյունքում Բերդ քաղաքի հուշարձանի հարևանությամբ, տարիներ ի վեր գործում և պետությանն առանց հարկեր վճարելու Գագիկի գազի լիցքավորման կայանը գազ է, որ վառում է, փող է, որ լվանում է:
Մինչդեռ այսօր ընկած փնտրում ենք, թե ու՞ր են պետության փողերն ու ինչո՞ւ, կամ ո՞ւմ շնորհիվ է քերած պետական բյուջեն: Ահա՝ այս ՀՀԿ-ական խոտանի, ով հերիք չէ, բեսպրեդելությամբ խուսափել է պետական հարկերն ու տուրքերը մուծելուց, դեռ մի բան էլ ձեռի հետ թեյավճարներ է «բռնել» սահմանամերձ Տավուշի բնակիչներից:
Ասել է, թե աչքը չի կշտանում, կամ էլ փայատերերի փայն է գնալով շատանում: Գագիկը մեկ անգամ չէ, որ իր նեղ շրջապատում տրտնջացել է, թե ինչու պիտի ամեն ամիս իր վառած գազից փայ հանի ԱԺ անբիզնես փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, ով Գագոյի «գազի գլխին նստած» գազ է տալիս:

ՀՀԿ-ի անունը պարբերաբար խայտառակող Գագիկ Մելիքյանն, ով շրջապատում շանտաժ անողի, ու մարդկանց վրա գրել տալու համբավ ունի ողջ Տավուշի մարզում, տարօրինակ է, որ նոր իշխանությունների գոյության պայմաններում շարունակում է Բերդ քաղաքի կենտրոնում՝ հայ-ռուսական Բարեկամության պատվին վեր խոյացած հուշարձանի հարևանությամբ գործող գազալիցքավորման իր կայանից գումարներ քամել, եկամուտներ ստանալ՝ շրջանցելով օրենքի տառն ու կետը»:

Տավուշցիները հրավիրում են ԱԱԾ-ի ուշադրությունը. «Ո՞ւր են դեմքով նայում նոր կառավարությունն, ԱԱԾ-ն, որ սա շարունակում է տեռորն ու լցնում սեփական գրպանները:

Եվ ինչո՞ւ են նոր իշխանությունները թույլ տալիս, որ Գագոն կեղեքի Տավուշի մարզն ու շարունակ գործ տա՝ բոլորի դեմ, միայն թե բիզնեսները ծաղկեն»:

Բերդի Մաշտոցի փողոցում գործող գազալցակայանը շահագործում է «Վիցի գրուպ» ՍՊԸ-ն:

«Գործ տվող պատգամավոր Գագիկ Մելիքյանի գազալիցքավորման կայանը հարկեր չի վճարում». Տավուշցիներն ահազանգում են

«Այդ ընկերության հիմնադիրներից մեկը Մելիքյանի կինն է, երկրորդը՝ Երևանի բնակիչ Անահիտ Քալանթարյանն, ով Երևանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի կինն է, մասնագիտությամբ բժշկուհի, և երկուսն էլ ծնունդով Բերդից են:

2006 թվականին ընկերության բաժնետերերը փոխվել են, «Վիցի գրուպ» ՍՊԸ բաժնեմասերի ամբողջ փաթեթն անցել է ընկերության տնօրեն Վարդան Առաքելյանին՝ գրանցված Բերդի Այգեստան 78 հասցեում:

Վարդան Առաքելյանն էլ, ի դեպ, Գագիկ Մելիքյանի աներորդին է:

Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը, դեռևս 2012 թվականին բացահայտել էր, որ մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Վիցի գրուպ» ՍՊԸ-ի ավտոգազալցավորման ճնշակայաններում բացակայում են բնական գազի կոմպրեսացված վառելիքի լցավորման բաշխիչ աշտարակները: Դա էլ քիչ է, մինչ այսօր «Վիցի գրուպ»-ը սահմանված ժամկետում չի կատարել իր հարկային պարտավորությունները՝ կոնկրետ ֆինանսական վնաս հասցնելով պետական բյուջեին»,- ասվում է նամակում:

«Գործ տվող պատգամավոր Գագիկ Մելիքյանի գազալիցքավորման կայանը հարկեր չի վճարում». Տավուշցիներն ահազանգում են

«Ի դեպ, այս պոռոտախոսը առաջիններից էր, ով կասկածի տակ էր դնում նոր իշխանությունների հաղթանակը, ստոր խոսքեր հնչեցնում, ու հիմա էլ նույն բանն անում է իր շրջապատում»,- հիշեցնում են տավուշցիները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր