ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Օրենքը պետք է գործի, գողը պետք է բանտում նստի». Ոսկան Սարգսյան
01:10, 27.05.2018 | mamul.am
12617 | 0

Անհարկի խոսվում է նախկին իշխանավորների հանդեպ վենդետայի հնարավորության մասին: Վենդետան իտալական արյան վրեժն է, Հայաստանում նման բան չկա ու չի լինի: Հայաստանի իշխանավորների կոռուպցիոն սխեմաները պետք է բացահայտվեն, գումարները ետ գանձվեն բյուջե, մեղավորները օրենքով ստանան իրենց պատիժը: Ռուսաստանից Հայաստան մտնող բնական գազը սահմանի գնի համեմատ 3 անգամ թանկ է տրվում սպառողներին, դրա պատճառը բնական կորուստը չի կարող լինել: Թուրքիայից ներմուծված պոմիդորը առանց մաքսազերծվելու Հայաստանից որպես հայկական պոմիդոր արտահանվել է Ռուսաստան: Փոքր Հայաստանում մեկ տասնյակից ավել դոլարով միլիարդատեր կա, նրանց մոտ մեր երկրից, մեզնից գողացված փողեր են: Օրենքը պետք է գործի, գողը պետք է նստի բանտում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր