ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Շախմատ. Հակոբյանը և Սարգսյանը պայքարում են մեդալների համար
13:55, 26.05.2018 | mamul.am
2827 | 0

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ավարտին է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը: Հեղինակավոր այս ստուգատեսին Հայաստանն ունի երեք պատվիրավ՝ գրոսմայսեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Կիրիլ Շևչենկոն: Արամ Հակոբյանը իր գործակցով երկրորդն է:

Վերջին տուրից առաջ Արամ Հակոբյանը և Կիրիլ Շևչենկոն վաստակել են 7.5-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները,Շանթ Սարգսյանը 7 միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում, իսկ Մամիկոն Ղարիբյանը 4.5 միավորով 9-րդ տեղում է:

Այսօր տեղի կունենա մրցաշարի վերջին տուրը:

Արամ Հակոբյանի մրցակիցն է լինելու Կիրիլ Շուբինը, իսկ Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը կմրցեն միմյանց դեմ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր