ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Քաղաքապետարանը Դերժինսկու դպրոցի տարածքը վաճառել է մասնավորի». Ալեն Սիմոնյանի հայտարարությունը (տեսանյութ)
14:25, 26.05.2018 | mamul.am
14859 | 4

«Երեկ երեկոյան տեղեկացա, որ Երևանի քաղաքապետարանն աճուրդով մասնավորի է վաճառել Ֆելիքս Դերժինսկու անվան դպրոցի դիմացի հանրային տարածքը: Ըստ իմ ունեցած տեղեկությունների, գնորդը Ներսիկ Նազարյանն է՝ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, որն արդեն կարող է այստեղ, ցանկության դեպքում, շենք կառուցել: Այս տարածքը հանրային տարածք է և պետք է բարեկարգվեր և տրամադրվեր դպրոցին»,- Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ինքն այս դպրոցում է սովորել:

Նա հավելեց, որ քաղաքապետարանից պարզաբանում է պահանջելու, թե ո՞վ և ի՞նչ իրավական հիմքերով է վաճառել Երևան քաղաքին պատկանող այդ տարածքը:

«Երևանը չի վաճառվելու, Տարոն Մարգարյան»,- ասաց Ա. Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր