ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Տարոն Մարգարյանը՝ իր հրաժարականի մասին
15:35, 26.05.2018 | mamul.am
18109 | 1

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: «Ոչ, ես բազմիցս եմ ասել և նորից եմ կրկնում, որ մենք ստացել ենք երևանցիների վստահության քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել մեր բնակիչների կողմից և մենք շարունակում ենք մեր ծրագրերը կյանքի կոչել: Մեր թիմը շարունակելու է իրականացնել իր կատարած աշխատանքն ու անելիքներն ենք ներկայացնում, թե հետագայում ինչ կլինի, այդ ժամանակ արդեն կխոսենք»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ավագանին անվստահություն հայտնի քաղաքապետին այնպես, ինչպես եղավ Գյումրիի քաղաքապետի դեպքում, Տ. Մարգարյանը պատասխանել է «Ես բազմիցս եմ ասել, որ մեր Հանրապետական խմբակցությունը քաղաքապետին անվստահություն չի տա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր