ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Մեկնարկել է շախմատի Հայաստանի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլը
16:30, 26.05.2018 | mamul.am
3034 | 0

Հայաստանի շախմատի ակադեմիայում երեկ մեկնարկել է Հայաստանի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլը, որին մասնակցում են Երևանը և ՀՀ մարզերը ներկայացնող 31 ակումբներ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ միջին ամենաբարձր գործակից ունեցող 5 թիմերը իրավունք են ստացել մասնակցելու եզրափակչին: Կիսաեզրափակիչ մրցաշարը բաղկացած է լինելու 7 խաղափուլից: Երեկ կայացան մրցաշարի մեկնարկային առաջին երեք տուրերը: Խաղացված երեք տուրերում Էջմիածին և Լենտեքս Գյումրի ակումբները վաստակել են 6-ական թիմային միավոր և գլխավորում են աղյուսակը: Ելք կա, Մալաթիա 1 և Գոլդ Չեսս ակումբները 5-ական միավորով կիսում են 3-5-րդ հորիզոնականները:
Այսօր տեղի կունենա կիսաեզրափակչի 4-7-րդ տուրերը և պարզ կդառնան եզրափակչի ուղեգիր նվաճած 3 ակումբների անունները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր