ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ես չեմ որոշում՝ ով կանչվի հարցաքննության, ով չկանչվի». Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին (տեսանյութ)
17:25, 26.05.2018 | mamul.am
17390 | 34

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 26-ին մեկնել է Դիլիջան և հանդիպել Դիլիջանի միջազգային դպրոցի սաներին։ Ավելի ուշ նա պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին ԱԱԾ-ի կոռուպցիոն խոշոր բացահայտումներին: «Մեկնաբանություն չեմ անի, որը կարող է մեկնաբանվել որպես նախաքննությանն ուղղորդելու գործ: Որևէ մեկը չի կասկածում, որ նախաքննության համար բոլոր պայմաններն ստեղծված են ու այն կտա բոլոր հարցերի պատասխանը»: Հարցին՝ հնարավո՞ր է հարցաքննության կանչվեն նաև նախորդ իշխանության ղեկավարները, Փաշինյանը պատասխանել է. «Ես չեմ որոշում՝ ով կանչվի հարցաքննության, ով չկանչվի։ Հարցաքննության համար կան ընթացակարգեր ու ամեն ինչ կարվի սահմանված կարգով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր