ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արամ Հակոբյանը՝ «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի հաղթող
17:35, 26.05.2018 | mamul.am
4228 | 0

Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Արամ Հակոբյանի հաղթանակով ավարտվեց Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կայացած «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը: Հեղինակավոր այս ստուգատեսում Հակոբյանը վաստակեց 8 միավոր և Կիրիլ Շևչենկոյի և Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Շանթ Սարգսյանի, հետ միասին բաժանեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հակոբյանը դարձավ մրցաշարի հաղթող, Շևչենկոն դարձավ երկրորդը, իսկ Սարգսյանը եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի 3-րդ պատվիրավ Մամիկոն Ղարիբյանը հաջող հանդես չեկավ և 4.5 միավորով գրավեց միայն 9-րդ հորիզոնականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր