ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«ԱԺ նախագահ, միգալկեք, ձեռքով-ոտքով... Տհաճ տեսարան։ Ահա Հին ու Նոր Հայաստանի տարբերությունը». Հենրիկ Մարտիրոսյան
18:30, 26.05.2018 | mamul.am
46746 | 2

Հետաքրքիր ու նշանակալի վիճակի ականատես եղա. Գր.Լուսավորիչ փողոցի Ֆրանսիայի դեսպանատան լուսացույցի մոտ 3-րդ շարքում կարմիր լույսի տակ կանգնած էր Նոր Հայաստանի վարչապետի մեքենան՝ ուղեկցող 2 մեքենաների հետ, կանաչ լույսի միանալու հետ մեքենաների հոսքի հետ առանց աղմուկ շարժվեց գնաց, 1 րոպե չէր անցել, եկավ Հին Հայաստանի ԱԺ նախագահի կորտեժը 3 ուղեկցող մեքենաներով, իսկ ամենաառջևից ՃՈ մեքենա՝ միգալկեքը միացրած ու սկսեցին ձեռքով-ոտքով, բարձրախոսներով կողքի շարքի մեքենաներին զգուշացնել, թե չշարժվեք մինչև չանցնենք։ Տհաճ տեսարան։ Ահա Հին ու Նոր Հայաստանի տարբերությունը։ Ինչու այս ամենը պատմեցի, Վիգեն Սարգսյանի և Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան բանավեճը Հնի ու Նորի պայքարի պրիզմայով պետք է նայել և հույս փայփայել որ Նորը կհաղթի, անվերապահորեն կհաղթի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր