ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Նորից անձրև, նորից հեղեղ, նորից համացանցը ծաղրում է քաղաքապետ Տարոն Մարգարյանին (տեսանյութեր)
19:10, 26.05.2018 | mamul.am
21030 | 2

Հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի տարբեր հատվածներում: Մի շարք մեքենաներ կիսով չափ ջրի մեջ են մնացել:

Համացանցը քննադատում է Երևանի քաղաքապետարանին՝ ջրահեռացման համակարգերի խցանված կամ դրանց բացակայության համար:

Լուսանկարը՝ Գոհար Աբաջյանի ֆեյսբուքյան էջից

«Տարոն Մարգարյանը որոշել ա Երևանի փողոցներում ՀԷԿ-եր կառուցի։ Ծովակալ Տարոն Մարգարյանը չի դադարում զարմացնել»,- գրել է օգտատերերից մեկը: «Քաղաքապետարանը 18 մետրանոց ավտոբուսների փոխարեն 18 մետրանոց նավեր պետք է շահագործման հանի»,- հավելել է մյուսը: «Երևանը կաթվածահար է եղել: Ում՝ ինչ ասես: Փեթակի տարածքում, Երևան լճի կամրջի մոտ նավ է պետք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր