ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Իտալացի ֆուտբոլիստն սպանել է նախկին ընկերուհուն և ինքնասպան եղել
20:20, 26.05.2018 | mamul.am
5386 | 0

Իտալիայի Դ Սերիայում հանդես եկող «Տուտտոկուոյո»-ի հարձակվող Ֆեդերիկո Ջինին սպանել է նախկին ընկերուհուն՝ Էլիզա Ամատոյին, ապա ինքնասպան եղել։ 24-ամյա ֆուտբոլիստը ցանկացել է վերսկսել հարաբերությունները նախկին ընկերուհու հետ, սակայն, մերժումից հետո, նրանք վիճել են։ Ապա հարևաններն ատրճանակի կրակոցներ են լսել ու ոստիկանություն կանչել, որոնք հայտնաբերել են նրանց մարմինները։ Նշենք, որ Ջինին մարզական կարիերայի ընթացքում խաղացել է Բուլղարիայում, Մալթայում, Ֆիլիպիններում և Մոնղոլիայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր