ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Արոնյանը կմասնակցի «Altibox Norway Chess»-ին
15:40, 27.05.2018 | mamul.am
3289 | 0

Վաղը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կմեկնարկի «Altibox Norway Chess» գերհզոր մրցաշարը, որին կմասնակցեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանան, աշխարհի գավաթակիր և մրցաշարի գործող հաղթող Լևոն Արոնյանը, Շահրիյար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան և Վիշվանաթան Անանդը: Մայիսի 27-ին տեղի կունենա մրցաշարի բացման արարողությունը և ավանդական դարձած կայծակնային շախմատի մրցաշար-վիճակահանությունը:

Առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն մայիսի 28-ին, Երևանի ժամանակով 18:30-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր