ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Յուրաքանչյուր ամսվա վերջին Սփյուռքի նախարարությունում կսահմանվի մեկ օր միմիայն քաղաքացիների ընդունելության համար». Մխիթար Հայրապետյան
17:10, 27.05.2018 | mamul.am
7210 | 0

Թեև երեկ աշխատանքային օր չէր, սակայն փոխնախարարներ Բաբկեն Տեր Գրիգորյանի և Դավիթ Սարգսյանի հետ 39 քաղաքացու ընդունելություն էինք կազմակերպել` յուրաքանչյուրին տրամադրելով 10-15 րոպե:

Այս առիթով ուզում եմ ձեզ տեղեկացնել` անկախ այն փաստից, որ մենք ամեն օր տարատեսակ հանդիպումներ ենք ունենում, յուրաքանչյուր ամսվա վերջին Սփյուռքի նախարարությունում կսահմանվի մեկ օր միմիայն քաղաքացիների ընդունելության համար:

Ի դեպ, երեկ նաև հասցրել եմ շատ արդյունավետ հանդիպումներ ունենալ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր