ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
35-ամյա վարորդը Toyota Prado-ով տապալել է ծառն ու հայտնվել ձորում. ծառն էլ ընկել է BMW-ի վրա. կա վիրավոր
22:40, 27.05.2018 | mamul.am
6501 | 0

Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Իջևան քաղաքի բնակիչ, 35-ամյա Գ. Մելքումյանը՝ իր վարած «Toyota Prado» մակնիշի 77 MG 337 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 51 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ծառը ջարդվել է, իսկ վարորդն էլ մեքենայով հայտնվել է ձորակում: Ծառի ջարդվելու պատճառով այն ընկել է այդ պահին նշված հատվածով անցնող BMW մակնիշի 35 MZ 714 համարանիշի ավտոմեքենայի վրա: Վթարի հետևանքով Toyota Prado-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր