ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«ԵՊՀ Ռեստարտ»-ը դասադուլի և գործադուլի կոչ է արել՝ ԵՊՀ ռեկտորի հրաժարականի, ՈՒԽ-ի գործունեության կասեցման, ֆինանսական աուդիտ անցկացնելու պահանջներով
09:20, 28.05.2018 | mamul.am
21079 | 0

*Հաշվի առնելով Մայր բուհ-ի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհի-ի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը,
*Հաշվի առնելով բազմաթիվ ուսանողների և դասախոսների բողոքները,
*Հաշվի առնելով համալսարանում ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցների՝ ՈՒԽ-ների և արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը՝

«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնությունը կոչ է անում երեքշաբթի օրը՝ մայիսի 29-ին, ժամը 11:00-ին, ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահաջներով:
1. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական
2. Հոգաբարձուների խորհրդի լուծարում
3. Ֆինանսական աուդիտի անցկացում
4. ՈՒԽ-ի և արհիմիության գործունեության կասեցում:

Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին:
Համապատասխանեցումը շատ արագ պետք է իրականացվի:

Կեցցե՛ ազատ, անկախ ուսանողը, կեցցե՛ ազատ, անկախ դասախոսը, կեցցե՛ ազատ, անկախ ԵՊՀ-ն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր