ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Մեր հիմնական նպատակը հայ բռնցքամարտիկների հաջողությունն է պրոֆեսիոնալ ռինգում». Արթուր Գևորգյան
14:30, 29.05.2018 | mamul.am
4304 | 0

Պրոֆեսիոնալ ռինգում հաղթանակներ տոնելուց հետո հայ բռնցքամարտիկները վերադարձել են հայրենիք։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, մեկնամաբանելով Արամ Ավագյանի՝ WBC International Silver գոտին նվաճելը, նշեց։

«Առաջին անգամ է, որ Հայաստանում ապրող հայ բռնցքամարտիկները, հայ մասնագետների գլխավորությամբ, միջազգային ռինգում հաղթանակներ են տոնում։ Մինչ այս հայազգի բռնցքամարտիկները հաղթանակների են հասել արտերկրում հանդես գալով։

Իհարկե նոր անուններ կլինեն։ ԱԻԲԱ-ն փայլուն հնարավորություն է տվել սիրողական բռնցքամարտիկներին պրոֆեսիոնալ ռինգ դուրս գալ։ Նրանցից լավագույններին մենք օգնում ենք դուրս գալ պրոֆեսիոնալ ռինգ։ Բոլոր լավագույնները՝ այն տղաները, որոնց որակները և ոճը կհամապատասխանի պրոֆեսիոնալ ռինգին, ուժերը կփորձեն այնտեղ։ Մեր հիմնական նպատակը հայ բռնցքամարտիկների հաջողությունն է պրոֆեսիոնալ ռինգում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բռնցքամարտը մեծ գումարներ է։ Սա տղաներին հնարվորություն է տալիս այդ գումարներն աշխատել։ Բայց դրա համար պետք է քրտնաջան աշխատել և առաջ գնալ»,- Գևորգյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր