ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ուզում էի կրակ տեսնել ֆուտբոլիստների աչքերում»․ Վարդան Մինասյան
12:20, 07.06.2018 | mamul.am
3883 | 0

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն, այս պահին ընթացող մամուլի ասուլիսի շրջանակներում, ամփոփեց մեր հավաքականի երկու ընկերական խաղերը։

«Ընկերական խաղերով ցանկանում էինք ներկայացնել թիմի փիլիսոփայությունը՝ մենք ինչպես ենք աշխատելու դաշտում, ինչի վրա ենք հիմնվելու՝ մեր ուժեղ և թույլ կողմերը որոնք են, և ինչպես ենք ապրելու դաշտից դուրս։ Դա պետք է ներկայացնեինք ֆուտբոլիստներին։ Երկրորդը մտադիր էինք երկու սխեմա փորձարկել, և այդ սխեմաների մեջ ֆուտբոլիստների համագործակցությունը։ Եվ երրորդը շատ նորեկներ ունենք, նաև ֆուտբոլիստներ, ում հետ անձամբ ծանոթ չէի։ Այդ առումով թիմն ինձ համար 70 %-ով նոր էր։ Ես պետք է հիմնվեմ ֆուտբոլիստների որակի և նրանց ցանկության վրա։ Շատ էի ուզում տեսնել դա և շատ հարցրեի պատասխաններ ստացա այս հավաքից։ Խաղերի մասին նշեմ, թե ինչու ամբողջական չստացվեցին երկու խաղերը, այլ էպիզոդներով։ Մալթայի դեմ խաղի առաջին 30 րոպեն նախատեսվածի պես ընթացավ, Մոլդովայի դեմ հանդիպման առաջին խաղակեսը՝ նույնպես։ Այս խաղերը դրական արդյունքի հետևից ընկնելու համար չեն, այլ աշխատանքային գործընթացների համար։ Ուզում էի կրակ տեսնել ֆուտբոլիստների աչքերում, ոչ 90 րոպե, բայց տեսա։ Դրական տեղաշարժ տեսա։ Այս հավաքին նախատեսել էի 30-31 ֆուտբոլիստ, միանգամից 5-6 հոգի տարբեր պատճառներով չմիացան թիմին։ Տա Աստված, որ մինչև սեպտեմբեր բոլորը լավ մարզավիճակով կմիանան թիմին։ Օրինակ այս հավաքին ուզում էի հրավիրել Ռուսլան Կորյանին, սակայն նա կես տարի թիմ չունի։ Հենց թիմ ունենա, անպայման կմիանա թիմին, ինձ դուր են գալիս նրա որակները։ Մենք այս պահին դարպասապահի դիրքում խնդիր ունենք և ձախ ոտքով պաշտպանի։ Այդ խնդիրները լուծման փուլում են։ Ինձ համար սխեմաները չեն էական, այլ ֆուտբոլիստներն այդ սխեմաների մեջ։ Սխեման քաոսից խուսափելու համար է, ավելի շատ կիրառելի պաշտպանության ժամանակ։ Ցանկացած սխեմա կարելի է ավելի հարձակվողական կամ ավելի պաշտպանողական դարձնել»,- Մինասյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր