ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Թրամփը Քիմ Քարդաշյանի խնդրանքից հետո ներում է շնորհել թմրանյութ պահելու համար դատապարտված 63-ամյա կնոջը
13:30, 07.06.2018 | mamul.am
11684 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի խնդրանքից հետո ներում է շնորհել և կրճատել թմրանյութ պահելու համար դատապարտված 63-ամյա աֆրոամերիկուհի Էլիս Ջոնսոնի կալանման ժամկետը: Շուտով նա ազատ կարձակվի, գրում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Թրամփը հանդիպել էր Քարդաշյանի հետ. այդ հարցի շուրջ քննարկում էին անցկացրել:

«Չնայած ցմահ ազատազրկմանը՝ Էլիսը բանտում աշխատել է վերականգնման համար և օրինակ է դարձել բանտարկյալների համար»,- ասվում է փաստաթղթում:

Քարդաշյանը Twitter-ի իր էջում գրել է, որ դա ամենալավ նորությունն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր