ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Փոխել եմ սկզբունքներս․ միայն անխելք մարդը չի փոխում իր սկզբունքները»․ Վարդան Մինասյան
17:15, 07.06.2018 | mamul.am
5543 | 0

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց Ազգերի լիգայից իր ակնկալիքների մասին։

«Եթե չունենայի եռանդը չէի վերադառնա ու գլխածավորի հավաքականը։ Այո, ես փոխվել եմ։ Ես չեմ կարող 4 տարի առաջ ու հիմա լինել նույն մարդը։ Պետք էլ չէ, որ հիշողություններով ապրել։ Մեր ազգը սիրում է հիշողություններով ապրել։ Ինձ համար ներկան է հետաքրքրիր ու ապագայից ակնկալիքները, անցյալը կարևոր չէ։ Ես փոխել եմ սկզբունքներս։ Մարդ չի փոխվում լիովին, բայց մարդը փոխում է իր սկզբունքները, միայն անխելք մարդը չի փոխում իր սկզբունքները։ Չեմ ուզում կենտրոնանանք անցյալի վրա։ Հիմա ուրիշ թիմ է և այլ ակնկալիքներ։ Ես հիմա առաջվանը չեմ»,- Մինասյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր