ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Գերարագ ինտերնետ. միշտ քեզ հետ՝ երբ անհրաժեշտ է. ՎիվաՍել-ՄՏՍ
14:00, 08.06.2018 | mamul.am
10217 | 0

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է օրական 1 ԳԲ գերարագ ինտերնետ առաջարկող «Data օրական» կանխավճարային
փաթեթը: Այն թույլ է տալիս ինտերնետը միացնել միայն այն օրերին, երբ անհրաժեշտ է՝ այսպիսով վերահսկելով
ինտերնետի օրական ծախսերը:
Ծառայությունն ակտիվացնելու համար բավական է պարզապես միացնել մոդեմի կամ պլանշետի ինտերնետը:
1 ԳԲ գերարագ ինտերնետի oրական ակտիվացման գինը 200 դրամ է: Ծառայության ակտիվացման գումարը գանձվում է փաթեթն ակտիվացնելու պահին:
«Ամռան ամիսները զբոսաշրջության ակտիվ ժամանակահատված են Հայաստանի համար, և «Data օրական» ծառայությունը ստեղծվել է՝ հաշվի առնելով թե՛ Հայաստան այցելող զբոսաշրջիկների, և թե՛ շրջագայող մեր
հայրենակիցների հաղորդակցության կարիքները: Այսինքն ճամփորդելիս՝ կարող եք ձեզ հետ վերցնել մոդեմը կամ
պլանշետը և «Data օրական» կանխավճարային փաթեթի շնորհիվ օգտվել բարձր արագությամբ ինտերնետից, ե՞րբ և
որտե՞ղ ցանկանում եք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի դեպ, կարելի է նաև ստանալ 6 ամսվա ընթացքում սպառելու հնարավորությամբ 10 000 ՄԲ ինտերնետ փաթեթ՝ առաջարկվող մոդեմներից որևէ մեկը գնելու դեպքում: 10 000 ՄԲ փաթեթը ներառող մոդեմի գինն ընդամենը 12 000 դրամ է: Այս տարբերակը նախընտրելու դեպքում նախ սպառվում է 10 000 ՄԲ փաթեթը, իսկ այնուհետև կարելի է ակտիվացնել օրական 1 ԳԲ փաթեթը:
Քարտի տրամադրման պայմաններ
Քարտ՝ 1000 դրամ

Քարտի վավերականության ժամկետ՝ 195 օր
Քարտը ներառում է1000 դրամիսկզբնական հաշվեկշիռ
Մոդեմների առաջարկվող մոդելներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով www.mts.am:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար
հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման
կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր