ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Թրամփը ժամանել է Սինգապուր՝ Կիմ Չեն Ինի հետ բանակցությունների համար
10:10, 11.06.2018 | mamul.am
12515 | 0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սինգապուրի ռազմաօդային ուժերի բազայում: Օդանավակայանից ուղիղ միացում են ապահովել ամերիկյան հեռուստաալիքները: Օդանավակայանից Թրամփն ուղևորվել է Shangri-La Hotel հյուրանոց:

Ավելի վաղ Սինգապուր էր ժամանել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը:

Վաղը՝ հունիսի 12-ին, կկայանա երկու երկրների առաջնորդների հանդիպումը:

Սինգապուրում Թրամփը լրագրողների հետ զրույցում կիսվել է, թե ինչ ակնկալիքներ ունի Կիմ Չեն Ինի հետ հանդիպումից:

Նա ասել է, որ լավատեսորեն է տրամադրված, սակայն Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը մեկանգամյա է անվանել, քանի որ նման հնարավորություն այլևս չի կրկնվի: Նրա խոսքով՝ սինգապուրյան հանդիպումը հնարավորություն է Կորեական թերակղզու իրավիճակը կարգավորելու համար:

Նշենք, որ հանդիպումը կկայանա Սենտոսա կղզում Capella հյուրանոցում տեղական ժամանակով ժամը 9.00-ին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր