ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
Կայացել է Թրամփ-Կիմ Չեն Ին պատմական հանդիպումը
10:15, 12.06.2018 | mamul.am
17256 | 0

Սինգապուրում Սենտոզա կղզում Capella հյուրանոցում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի պատմական հանդիպումը, հաղորդում է BBC-ն:

Հանդիպումից առաջ կողմերը փոխանակվել են պատմական ձեռքսեղմումով: Թրամփն ասել է, որ հույս ունի, որ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն և չի կասկածում, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները հիանալի կլինեն:

Կիմ Չեն Ինը հավելել է, որ ստիպված են եղել խոչընդոտներ հաղթահարել, որպեսզի պատմական հանդիպումը կայանա:

Մոտ 50 րոպե երկու երկրների առաջնորդները զրուցել են տետ-ա-տետ, նրանց հետ են մնացել միայն թարգմանիչները:

Գագաթնաժողովի ավարտից հետո ընդլայնված կազմով Թրամփն ու Կիմ Չեն Ինը ևս մեկ անգամ փոխանակվել են ձեռքսեղմումով: Հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարություն դեռևս չի տարածվել:

Կիսվի՛ր այս նյութով՝
12:30, 16.04.2024
259 | 0
դեպի վեր