«Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելու ոչ մի տրամաբանական պատճառ չկա: Այն, որ իրեն մեղադրում էին՝ դատախազության կամ ավելի ճիշտ՝ նախորդ իշխանությունների կողմից հորինված պատմություն էր, դատավորն էլ ոչ թե արդարադատություն էր իրականացնում, այլ՝ ինչ- որ կապրիզներ էր առաջ տանում դատարանում, անկախ քաղաքական իրավիճակից, պետք է արդար վճիռ կայացվի, քանի որ չկա հանցակազմ, այլ կար նախոդ իշխանության կողմից հրահանգ դատարանին, իսկ առաջադրված մեղադրանքները բոլորը շինծու են»,- դատարանում հայտարարեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչում քննվում է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանների միջնորդությունները՝ վերջինի խափանման միջոցը փոխելու և նրան ազատ արձակելու վերաբերյալ: |