ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով, որի հարցերի շարքում են նաև «Կուտակային կենսաթոշակների» և «Բարեգործության մասին» աղմկահարույց նախագծերը: Հիշեցնենք՝ ԱԺ երեկվա նիստում «Բարեգործության մասին» օրինագծի վերաբերյալ կոշտ հայտարարություններ հնչեցրին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին: «Բարեգործության մասին» նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ: |