ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
15:10, 13.06.2018 | mamul.am
4249 | 0

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով, որի հարցերի շարքում են նաև «Կուտակային կենսաթոշակների» և «Բարեգործության մասին» աղմկահարույց նախագծերը:

Հիշեցնենք՝ ԱԺ երեկվա նիստում «Բարեգործության մասին» օրինագծի վերաբերյալ կոշտ հայտարարություններ հնչեցրին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին:

«Բարեգործության մասին» նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր