Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.80, EUR 554.58, RUB 7.37, GBP 630.39
+13 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հետո էլ ասում եք, որ հրաշքներ չեն լինում». Ժիրայր Սեֆիլյանի ելույթն՝ ուղիղ միացմամբ
17:24, 13.06.2018

«Հետո էլ ասում եք, որ հրաշքներ չեն լինում...Ինչպես տեսնում ենք՝ այս օրերին՝ ամեն օր կամ օրումեջ քաղբանտարկյալներն ազատության մեջ են հայտնվում, ոչինչ, ասում են՝ ուշ լինի, նուշ լինի: Մենք հավատում ենք, որ «Սասնա ծռեր»-ն ազատության մեջ են լինելու»,- դուրս գալով դատարանից՝ իր ելույթում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

«Մեր ժողովրդին հաջողվեց, նաև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, այսպիսի լուծում տալ այս ամենին: Մենք գտնվում ենք մի սիրելի հանգրվանի մոտ, որտեղ մեր բոլոր սիրելիներն են գտնվում: Այսինքն՝ մենք պետք է գործենք շատ զգույշ, մենք մեր գործը չենք վնասելու: Չեմ ասում՝ ոչինչ չենք անելու, բայց շատ զգույշ ենք լինելու»,- շարունակեց Ժ. Սեֆիլյանը՝ նշելով, որ իր ամենակարևոր գործը լինելու է մյուս քաղբանտարկյալների և «Սասնա ծռեր»-ի ազատության հարցով զբաղվելը: «Օր առաջ, ժամ առաջ նրանք պետք է ազատ արձակվեն»,- ասաց նա՝ կրկին զսպվածության կոչ անելով:

Տեսանյութը՝ «Ազատության»
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր