ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերություններում երկկողմ շահերի հարգման հույս է հայտնել (տեսանյութ)
21:15, 13.06.2018 | mamul.am
8361 | 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելու ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերություններում երկկողմ շահերի հարգման հույս է հայտնել, հաղորդում է РИА Новости-ն:

Փաշինյանը հանդիպման սկզբում ընդգծել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը հատուկ հարաբերություններ ունեն, նա վստահություն է հայտնել, որ նման հարաբերություններն առավել փոխգործակցությունն առավել բացառիկ կդառնա:

«Կարծում եմ՝ Հայաստանում և Ռուսաստանում գոհ են հարաբերությունների նման զարգացմամբ: Հուսով ենք, որ այդ հարաբերություններն առավել արդյունավետ կզարգանան՝ երկու պետությունների և ազգերի շահերի և երկու երկրների ինքնիշխանության հարգման հիման վրա»,- ասել է Փաշինյանը:

Իր հերթին, Պուտինը նշել է Երևանի հետ հարաբերությունների ռազմավարական բնույթը՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանի և Հայաստանի հանդիպումները պահանջված են:

«Այժմ մենք հնարավորություն ունենք հանդիպել միջազգային սպորտային միջոցառման շրջանակներում և խոսել երկկողմ համագործակցության մասին: Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է Հայաստանի հետ առևտրաշրջանառության առաջին տեղը, մենք համար մեկ գործընկերն ենք առևտրատնտեսական ոլորտում»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ դրական արդյունք է տալիս Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր