Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.80, EUR 554.58, RUB 7.37, GBP 630.39
+13 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Այս թավշյա հեղափոխությունը քանի հոգու «պայծառ» ծրագրերի վրա քար գցեց». Արթուր Սաքունց
10:45, 14.06.2018

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս թավշյա հեղափոխությունը քանի հոգու «վառ», «պայծառ» ծրագրերի վրա քար գցեց, անպատկերացնելի է։

Եվ այդ բոլորի «ծրագրերի» իրականացման հնարավորությունը Սերժ Սարգսյանն էր՝ իր իշխանությամբ։

Ու պատկերացնում եք, թե չիրականացված կամ կիսատ մնացած ծրագրերի ակնկալողներն ինչպես են ատամները կրճկատում, ու նույնիսկ օդում ամեն պահ փորձում բռնացնել ոչ թե անխուսափելի սխալները, թերությունները, դրանք վերացնելու համար, այլ որպես քարեր օգտագործելու ու քարկոծելու համար։

Չէ, հարց չկա, ինչպես հարմար եք գնում՝ կարծիքի և մտքի ազատ արտահայտվելու իրավունքն եք իրացնում։

Բայց երբ ՀՀԿ, նաև Սերժ Սարգսյանի իշխանության կողմից համակարգված, շարունակական հանցագործությունների վերաբերյալ գիտակցված կամ հրահանգով լռել եք, ծպտուն չեք հանել, կամ մեկ֊մեկ շշուկով մի երկու բառ եք արտասանել, ապա բարոյական չի լինի, լռեք, կամ գոնե նախկինում իմացած ու լռության մատնած հանցագործությունների մասին խոսեք»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր