ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
ԱԱԾ տնօրենի վերանշանակված տեղակալ Արզումանն ապահովում էր Սերժի դրամարկղ մուծվող գումարի լվացման գործընթացը
11:35, 14.06.2018 | mamul.am
38409 | 8

ՀՀ նախագահի հրամանագրով ու վարչապետի առաջարկությամբ Արզուման Հարությունյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում: Նշանակումը հերթական քննադատությանն է արժանացել համացանցում: Արզուման Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է: Արզուման Հարությունյանի որդին՝ Հայկ Հարությունյանը, ով օրեր առաջ ազատվեց էներգետիկայի փոխնախարարի պաշտոնից, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է: Ասում են՝ շատերն սպասում էին, որ նոր իշխանության օրեք Հարությունյանն այլևս չի աշխատի ԱԱԾ-ում: «Արզումանն ապահովում էր գործարարների կողմից Սերժի դրամարկղ մուծվող գումարի լվացման ողջ պրոցեսը»,- գրում են օգտատերերը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր