mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.03, EUR 550.85, RUB 7.23, GBP 617.31
+19 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+32 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Անուբաղ Համբարյանն ազատվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից. նոր փոխոստիկանապետ է նշանակվել
12:35, 14.06.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Անուբաղ Համբարյանին ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից:

***

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.

Վարդան Մովսիսյանին նշանակել Ոստիկանության պետի տեղակալ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր