ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Իմ մեծ ցանկությունն է՝ ճանաչելի դարձնել հայկական մշակույթն արտասահմանում». Մասիս Առաքելյան
21:10, 14.06.2018 | mamul.am
4978 | 0

Բեռլինաբնակ տենոր և երգահան Մասիս Առաքելյանն այսօր մշակույթի նախարարությունում էր կոնկրետ առաջարկներով.

«Իմ մեծ ցանկությունն է՝ ներկայացնել ու ճանաչելի դարձնել հայկական մշակույթը արտասահմանում: Այս տարի Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակն է: Ուզում եմ օգտվել առիթից և ներկայացնել հայկական երաժշտությունը

Բեռլինում»:

«Իմ մեծ ցանկությունն է՝ ճանաչելի դարձնել հայկական մշակույթն արտասահմանում». Մասիս Առաքելյան

Եվ այսպես, Բեռլինի ֆիլհարմոնիկի սրահում հայկական համերգը Մասիս Առաքելյանը նախատեսում է իրականացնել հոկտեմբերին: Հայկական ծրագրի, բեմադրության հարցում ակնկալում է Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությունը:
Նախարար Լիլիթ Մակունցի խոստման համաձայն, աջակցությունն անպայման կլինի, պարզապես պետք է հստակեցնել ծրագիրն ու ակնկալիքը:
Մասիս Առաքելյանի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ Հայաստանում համերգ կազմակերպելու և հասույթն ամբողջությամբ բարեգործությանն ուղղելու առաջարկությունը ևս նախարարն ընդունեց սիրով:
Բեռլինի հայկական կիրակնօրյա «Գիտելիք» դպրոցը Էրեբունի-Երևանի 2800-ամյակի առիթով հայ-գերմանական մանկական միջոցառում է ցանկանում իրականացնել: Հայաստանի մշակույթի նախարարության «միջամտությունն» այս ծրագրում էլ չափազանց կարևորվեց: Բեռլինից ժամանած հյուրերին մշակույթի նախարարությունում խոստացան տրամադրել ֆիլմեր, գրքեր, երաժշտական ձայնագրություններ, անհրաժեշտ խորհրդատվություն:

«Իմ մեծ ցանկությունն է՝ ճանաչելի դարձնել հայկական մշակույթն արտասահմանում». Մասիս Առաքելյան

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր