ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Գլենդելի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Արցախի պողոտա ունենալու որոշմանը
16:45, 14.06.2018 | mamul.am
7842 | 0

Գլենդելի քաղաքային խորհուրդը հունիսի 12-ին բանաձև է ընդունել՝ Մերիլանդի, Վիլսոնի և Հարվարդի փողոցները հատող հատվածն «Արցախ»-ով անվանափոխելու մասին:

Նախաձեռնության մասին ամիսներ առաջ հայտնել էր Ամերիկայի հայ դատի գրասենյակի արևմտյան թևը:

Ըստ Armenianweekly-ի՝ բանաձևի ընդունման հարցում իր աջակցությունն է ցուցաբերել ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը:

Քաղաքային խորհրդի շենքի մոտ ելույթով հանդես եկած Մարգարիտա Բաղդասարյանը նշել է, որ Արցախ անունն ունի պատմական և մշակութային նշանակություն հայ-ամերիկյան համայնքի համար և ծառայելու է որպես միջոց Գլենդելի բնակչությանն իրազեկելու հարցում, քանի որ նրանք հետաքրքրված են Արցախի Հանրապետության և Արցախյան ազատագրական շարժման պատմությունով:

Նրա խոսքով՝ անվանափոխությունը գրավելու է զբոսաշրջիկների ուշադրությունը հատկապես այն բանի համար, որ փողոցը գտնվում է բանուկ հատվածում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր