mamul.am
Загрузка...
Ամբողջական տարբերակ
USD 480.94, EUR 585.83, RUB 8.48, GBP 660.52 Մանրամասն
+25 °C, +18 °C ... +30 °C Վաղը`+31 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Երևանում հայտնաբերվել է նախկին դատավորի կախված դին
18:45, 14.06.2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 09։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Երևանի տներից մեկը, որտեղ այգում ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 74-ամյա Հ. Մ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով այգում ծառից կախվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Մ.-ն երկար տարիներ աշխատել է դատական համակարգում՝ որպես դատավոր, և նրա դին հայտնաբերել է որդին, ով էլ ահազանգել է իրավապահներին:

Աղբյուրը` shamshyan.com
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Загрузка...
դեպի վեր


loading...