ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Մի՛ փորձեք արդարացնել ԱԱԾ պաշտոնյաների անգործությունը կոռուպցիոն ժամանակաշրջանում». հորդոր՝ ՀՀ ԱԱԾ տնօրենին
10:45, 19.06.2018 | mamul.am
7713 | 3

ԲԱՑ ՀՈՐԴՈՐ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ

Ի՞նչ տարբերություն քննադատության կամ գովասանքի միջև ԱԱԾ հարգելի պարոն տնօրեն,

Այսօր, մենք ծափահարում ենք կոռուպցիոն Ձեր բացահայտումներին, ո՛չ նրա համար, որ դա ԱԱԾ-ն է անում, այն էլ՝ վերջապես, այլ միայն նրա համար, որ Ձեզ այդպիսի հնարավորություն է տրվել: Դե ուրեմն, մի՛ չարաշահեք այդ հնարավորությունը և մի՛ փորձեք արդարացնել ԱԱԾ-ի կամ նրա առանձին պաշտոնյաների անգործությունը կոռուպցիոն ժամանակաշրջանում:

Մեզանից ոմանք էլ են եղել պաշտոնյա, պարոն Արզուման Հարությունյանից մի քանի անգամ բարձր պաշտոններում, սակայն չեն հարմարվել կամ համակերպվել ապօրինություններին կամ անարդարություններին, ում էլ, որ դա վերաբերեր: Միայն այն, որ այդ «ազնիվ, հայրենասեր գեներալը, ով աշխատում է ի փառս Հայաստանի Հանրապետության» չի խոչընդուտել իր եղբոր Գագիկ Հարությունյանի մասնակցությանը իշխանության յուրացողների, շեշտում եմ՝ իշխանության յուրացողների կոռուպցիոն սխեմաներում, բավական է որոշել նրա տեղը մեր հասարակությունում… էլ ի՞նչ ԱԱԾ պաշտոնյա, այն էլ՝ բարձրաստիճան:

Իսկ ինչ է, Դուք չգիտեի՞ք այդ փաստի մասին, ինչը թավշյա հեղափոխության հիմնական դրդապատճառն էր: Այնպես որ, հորդորում եմ կա՛մ զերծ մնալ անհիմն գովասանքներից, առավել ևս հայտարարում եք, որ ձեռնպահ եք ԱԱԾ նախկինների որակավորումներից, կա'մ էլ՝ նաև քննադատեք:

Հակառակ դեպքում, ի՞նչ տարբերություն քննադատության կամ գովասանքի միջև:

Հարգանքով՝

Ռուբեն Թորոսյան

ՀՀ ԳԽ Նախագահության անդամ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր